Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արա Նռանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Նռանյանը 2004 թվականից ՀՅ Դաշնակցության բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է: Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու երեխա: