Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը։
Փոխնախարարը հավելեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, դեռ փետրվարին՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ, հայտարարել էր, թե ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:
Ավելի վաղը՝ հունվարի կեսերին, վարչապետը հայտնել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում։
Մանրամասներն՝ ավելի ուշ