Սլովենիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկիրը այսօրվանից սահմանափակելու է փախստականների մուտքը: Այդպիսով միգրանտների համար կփակվի Եվրամիություն տանող ճանապարհներից մեկը:
Սերբիան, որը Եվրամիության անդամ չէ, հայտարարել է, որ նույնպես փախստականների մուտքը սահմանափակող միջոցներ է ձեռնարկելու՝ Մակեդոնիայից նրանց ներհոսքը կրճատելու համար: