Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն ցանկություն է հայտնում ընդլայնելու Ռուսաստանի հետ համագործակցությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության հարցում:

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցությունից:

Ընդգծվել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ներկայումս համագործակցում է ռուսաստանյան մի շարք նավթագազային ընկերությունների՝ այդ թվում «Գազպրոմի» հետ:

Զուբկովը Ադրբեջան է ժամանել մարտի 10-ին մեկնարկող Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն նաև մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի նախագահները:

Ֆորումի հիմնական թեմաներից են՝ էթնիկ, կրոնական և քաղաքական հողի վրա հակամարտությունները, ժողովրդավարության զարգացման ոլորտի գլոբալ խնդիրները, կրթությունը, բնապահպանությունը և էներգետիկ անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG