Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից. Սպիտակ տուն այցելելու հրավերը իսրայելցի պաշտոնյային է ուղարկվել դեռ 2 շաբաթ առաջ, սակայն նրա կողմից պաշտոնական պատասխան չի եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք անհամբերությամբ սպասում էինք երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությանը, և միայն վերջերս ենք ԶԼՄ-ներից տեղեկացել, որ վարչապետը որոշել է չընդունել հրավերը և չեղյալ հայտարարել այցը», - ասել է Փրայսը:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով՝ թեև իսրայելական կողմը այցի չեղարկումը պաշտոնապես բացատրում է Նեթանյահուի օրակարգում չտեղավորվելու հանգամանքով, սակայն պատասխանը «իրականությանը չի համապատասխանում»:

Նեթանյահուն վերջին ամիսներին շարունակաբար կոշտ քննադատում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագիրը: Իսրայելի վարչապետի խոսքերով՝ «վեցնյակի» ներկայացուցիչները, նման համաձայնագիր կնքելով, թուլություն են դրսևորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG