Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության չեն եկել միգրանտների ճգնաժամի լուծման ծրագրի շուրջ, որ առաջարկել էր Թուրքիան: Բրյուսելում երեկ ավարտվել է այս հարցի քննարկմանը նվիրված գագաթնաժողովը:
Պաշտոնական Անկարան առաջարկում է՝ ընդունել հազարավոր անօրինական միգրանտներին, որ այժմ Եվրոպայում են հայտնվել, սակայն ապաստան չեն ստացել, փոխարենը պահանջում է Եվրամիությունից ֆինանսական աջակցություն տրամադրել, հանել վիզային ռեժիմը և արագացնել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները:
Վերջնական որոշումը, այդուհանդերձ, կկայացվի մարտի 17-18-ին սպասվող գագաթնաժողովին: