Մատչելիության հղումներ

Պայթյուն` «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն»-ում


Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG