Մատչելիության հղումներ

Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց


Արմեն Ջիգարխանյան, արխիվ
Արմեն Ջիգարխանյան, արխիվ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դերասանն այժմ գտնվում է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ թերապիայի կուրս է անցնում:

Մոսկվաբնակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որն անցյալ տարվա հոկտեմբերին տոնել էր իր 80-ամյակը, օրեր առաջ երրորդ անգամ ամուսնացավ` իր թատրոնի երաժշտական ղեկավար 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG