Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Վերջին երկու տարվա ընթացքում սա Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է այդ երկիր:
Թեհրանում Դավութօղլուն քննարկելու է տնտեսական հարցեր: Նախատեսված է հանդիպում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կողմերը մտադիր են քննարկել նաև Սիրիայի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Իրանի իշխող ռեժիմն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում Թուրքիան համարում է հակառակորդ և հաճախ է հանդես գալիս նրա հասցեին կոշտ քննադատությամբ: Սիրիայի հարցում Թուրքիան, մինչդեռ, աջակցում է սիրիական ընդդիմությանը:
Անկարան նաև սերտ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։