Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով մեկնում է Մերձավոր Արևելքի երկրներ՝ քննարկելու իրավիճակը Իրանում և Սիրիայում, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ հարցեր:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Բայդենը կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսրայելում, Հորդանանի Արևմտյան ափում: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Այցի օրակարգում, սակայն, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ լուրջ նախաձեռնություն չկա: