Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին հնարավոր չի եղել համոզել դադարեցնել չոր հացադուլը, հայտարարել է նրա փաստաբանը՝ Ուկրաինայի հյուպատոսների հետ Սավչենկոյին մեկուսարանում տեսակցելուց հետո:
Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել երեկ՝ երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքով իր դեմ հարուցված գործով դատավարության ավարտին: Ռուսական դատարանի դատավորը Սավչենկոյին զրկել էր վերջին խոսքի իրավունքից: Սավչենկոն պահանջում է իրեն անհապաղ տեղափոխել Ուկրաինա: