Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է փախստականների հարցը: Տուսկը նշել է, որ Թուրքիայի միջոցով Եվրամիություն հասնող միգրանտների թիվն աճել է: Նա Էրդողանին դիմել է հարցի կարգավորմանն աջակցելու խնդրանքով:
Միգրանտների հարցով Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է նախատեսված Բրյուսելում՝ մարտի 7-ին: