Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է 700 միլիոն եվրո հատկացնել միգրանտների ճգնաժամի կարգավորման համար


Փախստականները մակեդոնա-հունական սահմանին, արխիվ
Փախստականները մակեդոնա-հունական սահմանին, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է առաջիկա երեք տարում Եվրամիությանը հատկացնել 700 միլիոն եվրո՝ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար։

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի անդամ, հումանիտար նախագծերի համակարգող Քրիստոս Ստիլիանիդեսը, այդ միջոցները պետք է ուղղվեն միության այն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել փախստականների զանգվածային հոսքից և հայտնվել են հումանիտար աղետի եզրին։

Գումարները կուղղվեն առաջին անհրաժեշտության ապրանքների, վրանների և դեղորայքի ձեռք բերմանը։ Այս առաջարկությունը նախ պետք է հավանության արժանանա Եվրախորհրդարանի կողմից։ Բացի այդ, պլանի իրագործումը առաջին անգամ կհամակարգվի նաև ՄԱԿ-ի և այլ հումանիտար կազմակերպությունների օգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG