Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը կմեկնի Բաքու


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

Հունգարիայի վարչապետը 50 գործարարի ուղեկցությամբ կիրակի օրը կժամանի Բաքու։ Բաքվում Վիկտոր Օրբանը մասնակցելու է հունգարա-ադրբեջանական գործարար ֆորումին, որին ներկա կլինեն նաև հունգարական ավելի քան 50 ընկերություններ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի ոլորտներից։

Օրբանը կհանդիպի նաև Ադրբեջանի իշխանությունների հետ։ Կողմերը մտադիր են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG