Եվրահանձնաժողովը որոշել է առանձին քննարկել Վրաստանին և Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցը, թեև ավելի վաղ կար որոշում միաժամանակ քննարկելու վերաբերյալ: Այսօր լրագրողներին այս տեղեկությունը փոխանցել է Եվրամիությունում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հիշեցրել է՝ դեռ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Բրյուսել այցի ժամանակ որոշվել էր, որ Եվրահանձնաժողովը փոփոխություններ պետք է կատարի Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցում: