Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:

Արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը դրական է գնահատել տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

Փերիշը նշել է, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016 թվականների Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG