Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Մարմարաշենում. գյուղացիները սպառնում էին փակել մայրուղին


Տասնյակ մարմարաշենցիներ այսօր, ի նշան բողոքի, հավաքվել էին գյուղապետարանի դիմաց ու սպառնում էին փակել գյուղի կողքով անցնող ավտոմայրուղին։

Գյուղացիները պնդում են, թե հայտնվել են մեկուսացման մեջ. աշնանը Հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհի մի հատվածը շահագործման հանձնելուց հետո Մարմարաշենն ու հարևան վեց գյուղերը մնացել են մայրուղու մի կողմում, իսկ հողատարածքները, շրջկենտրոն Մասիսն ու մարզկենտրոն Արտաշատը՝ մյուս։

Ըստ ցուցարարների, գյուղերը քաղաքներին ու իրենց հողերին կապող կամուրջ այդպես էլ չի կառուցվել, թեև նախատեսված էր ծրագրով, և հիմա մի քանի հարյուր մետր ճանապարհի փոխարեն ստիպված են կիլոմետրեր կտրել՝ անասուններին արոտավայր հասցնելու համար։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG