Մատչելիության հղումներ

Այս ամիս՝ Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ զորավարժություններ


Թուրքիայի ՌՕՈւ F-16 օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ
Թուրքիայի ՌՕՈւ F-16 օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-26-ը նախատեսված են թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) TURAZ Şahini-2016 համատեղ զորավարժությունները:

Ինչպես հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ՌՕՈւ-ի կայքը, Անադոլու Քարթալը օդային գոտում անցկացվելիք զորավարժություններում ներգրավված կլինեն МиГ-29, F-16 կործանիչներ, Су-25 գրոհային օդանավեր, Ми-17, Terminator ուղղաթիռներ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ներկայացված կլինեն վեց օդանավերով:

Նշենք, որ անցած տարվա մարտին ևս Քոնիայում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG