Մատչելիության հղումներ

Փաստաբան. Յանուկովիչի վերադարձի համար «իրավական քայլեր կձեռնարկվեն»


Վիկտոր Յանուկովիչ, արխիվ
Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը ցանկություն ունի վերադառնալ Կիև, և դրա համար «իրավական քայլեր կձեռնարկվեն»։

«Յանուկովիչը իր նախագահական լիազորությունը վայր չի դրել և չի ինքնամեկուսացվել երկիրը ղեկավարելուց։ Նրան պաշտոնից հեռացնելու գործընթացը ուղեկցվել է Ուկրաինայի Սահմանադրության կոպիտ խախտումներով»,- հայտարարել է Յանուկովիչի փաստաբան Վիկտոր Սերդյուկը "Главком" պարբերականի հետ զրույցում։

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայից փախուստի է դիմել 2014 թվականին՝ Կիևի Անկախության հրապարակում բողոքի ցույցերի մասնակիցների զանգվածային սպանություններից հետո։ Մինչ օրս նա թաքնվում է Ռուսաստանի տարածքում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործեր է հարուցել։ 2014 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու որոշմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG