Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերջին մասը 


Հրապարակվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայումս Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերջին մասը։

Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին, հրապարակվել է շուրջ 3800 էջ նամակագրություն, որը մաս-մաս տպագրվել էր վերջին մի քանի ամիսներին։

Այդպիսով, դատարանի որոշման համաձայն՝ ընդհանուր առմամբ հրապարակվել են նախկին պետքարտուղարի 53.000 էլեկտրոնային նամակները։ Քըրբին հստակեցրել է, որ նամակներից և ոչ մեկը գաղտնի տեղեկատվություն չի պարունակում։ Երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ Քլինթոնի նամակագրությունը չի ուսումնասիրվել՝ համաձայն նախագահի պաշտպանության մասին օրենքի։ Միևնույն ժամանակ, այն նամակները, որոնց հրապարակմանը դեմ էր ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը, այդուհանդերձ, ուսումնասիրվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG