Սիրիայում կրակոցների թիրախ են դարձել 33 արտասահմանցի լրագրողներ՝ Ռուսաստանից և այլ երկրներից։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքերով՝ կրակոցներն արձակվել են Իդլիբի արվարձաններից մեկից՝ Դամա բնակավայրից։ Բուլղարիայից, Կանադայից, Չինաստանից մի խումբ լրագրողներ թեթև վնասվածքներ են ստացել։
Նույն աղբյուրի համաձայն՝ սիրիական բանակի սպաներից մեկը հաղորդել է, որ կրակը բաց են թողել «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները, որոնց նկատմամբ հրադադարի ռեժիմը չի գործում։