Միացյալ Նահանգները ավելի շատ աջակցություն կցուցաբերի Իրաքին՝ Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ետ գրավելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ այս անգամ աջակցությունը է՛լ ավելի մեծ կլինի, քան երբ «Իսլամական պետություն»-ից ազատագրվում էր Ռամադին:
Մոսուլը Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է, այն ահաբեկիչները զավթել են մոտ երկու տարի առաջ: