Մատչելիության հղումներ

Իրանում արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում կգրանցվեն Հայաստանում


Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը:

Առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նախարարներն անդրադարձել են բուժական և դեղագործական ոլորտում համագործակցության հեռանկարներին, փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցելու մասին։ Քննարկվել են նաև դեղերի ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակները։

Այնուհետև ստորագրվել է առողջապահության բնագավառում գործողությունների ծրագիր:

Նախարարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով հայ-իրանական համատեղ բժշկական հաստատություն հիմնելու նախաձեռնությանը, Արմեն Մուրադյանն ասել է, որ Իրանի առաջարկը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG