Մատչելիության հղումներ

Բաղդադի պայթյունների զոհերի թիվը հասավ 73-ի


Իրաքցիները պայթյունների վայրում, Բաղդադ, 28-ը փետրվարի, 2016թ․
Իրաքցիները պայթյունների վայրում, Բաղդադ, 28-ը փետրվարի, 2016թ․

Իրաքի մայրաքաղաքի Սադր Սիթի թաղամասի շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների թիվը աճել է՝ 59-ից հասնելով 73-ի: Լրատվական գործակալությունները, վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, փոխանցում են, որ գիշերը մահացել են տասնյակ ծանր վիրավորներ: 112 մարդ մնում է հիվանդանոցներում, ևս հինգ մարդ անհետ կորած է:

Ինքնասպան ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների պատասխանատվությունը, հիշեցնենք, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անվտանգության ուժերին կոչ է արել ավելացնել ջանքերը՝ կանխելու ահաբեկիչների ոճիրները անմեղ քաղաքացիների դեմ: Նա հավաստիացրել է, որ հարձակումները ոչ թե կկանգնեցնեն իրենց, այլ կավելացնեն բանակի, անվտանգության ուժերի և աշխարհազորայինների վճռականությունը՝ դուրս շպրտելու զինյալներին նրանց վերահսկողության տակ գտնվող շրջաններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG