Նախնական արդյունքներով, Իրանում փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները՝ առաջ անցնելով իրենց մրցակից պահպանողականների միասնական կոալիցիայից:
Իրանը խորհրդարան է ընտրում ութ տարի ժամկետով: Ընտրվում են 290 պատգամավորներ ու շարիաթի գիտակ 88 աստվածաբաններ, որոնք ընդգրկվելու են փորձագետների խորհրդում:
Այս ընտրություններն առաջինն են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարվելուց ի վեր: