Մատչելիության հղումներ

Խոշոր պայթյուններ Վորկուտայի «Սևերնայա» հանքահորում, կան զոհեր և վիրավորներ


Վորկուտայի «Սևերնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հանքահորը փլվել է ու փլատակների տակ հրդեհ է բռնկվել:

Վերջին տվյալներով, չորս մարդ զոհվել է, 26-ի ճակատագիրն անհայտ է, փոխանցում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ փրկարարական աշխատանքների ժամանակ ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, փետրվարի 25-ին տեղի ունեցած առաջին պայթյունի ժամանակ հանքահորում եղել է 110 մարդ, 80-ին հաջողվել է դուրս բերել, 26-ի ճակատագիրն անհայտ է:

«Փրկարարական աշխատանքների ժամանակ այսօր երրորդ խոշոր պայթյունն է տեղի ունեցել, զոհվել է հինգ փրկարար և մեկ հանքափոր: Տեխնիկական խորհուրդը, քննարկելով և ուսումնասիրելով փլված հանքահորում տիրող վիճակը, եկել է եզրահանգման, որ այնտեղ իրավիճակը չափազանց ծանր է և այդ պայմաններում կենդանի մնացած մարդ չի կարող լինել. ջերմաստիճանը շատ բարձր է, թթվածին չկա, այնտեղ որևէ աշխատանք իրականացնելը դարձել է անհնարին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Վորկուտաուգոլ» ընկերության տեխնիկական տնօրեն Դենիս Պայկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG