Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սահմանափակում են ընտրությունները դիտարկելու հնարավորությունները


Պետական դումայի նիստ, արխիվ
Պետական դումայի նիստ, արխիվ

Այսօր Ռուսաստանի Պետական դուման երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենք, որը սահմանափակում է լրատվամիջոցների իրավունքները ընտրությունների ժամանակ: Եթե օրենքը ստորագրի նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, դրա ուժի մեջ մտնելուց հետո լրագրողները պարտավոր են հավատարմագրվել ընտրական տեղամասում քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին հետևելու համար: Ըստ նոր կարգի, լրագրողները պետք է հավատարմագրվեն քվեարկությունից 3 օր առաջ:

Ընտրական իրավունքի հարցերով փորձագետ, "Голос" կազմակերպության համանախագահ Գեորգի Մելքոնյանցի գնահատմամբ, օրինագծով սահմանափակվում է ընտրությունները դիտարկելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG