Չեխիայի առողջապահության նախարարությունը հաղորդում է երկրում «Զիկա» վարակի հայտնաբերման առաջին դեպքի մասին:
Ինչպես են վարակվել մարդիկ՝ առայժմ չի հստակեցվում, առողջապահության նախարարությունը պլանավորում է հաղորդել փետրվարի 25-ից հետո:
«Զիկա» վարակը տարածվում է մոծակների միջոցով: Առաջին անգամ այն հայտնաբերել են Ուգանդայում` անցած դարի 40-ականների վերջին։ Լայնածավալ համաճարակներ չեն եղել, բայց 2015 թվականից սկսած վիրուսը չափազանց ակտիվ տարածվում է Բրազիլիայում։
Փորձագետների պնդմամբ՝ այն հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ նորածինների մոտ գրանցվում են միկրոցեֆալիայի` փոքրագլխության դեպքեր։