Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սորենա Սաթարիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Թումանյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, համագործակցության առավել խորացումը, իրանական կողմին ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, դեղագործության, էլեկտրոնային սարքերի արտադրության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Սաթարին, իր հերթին, ներկայացրել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համագործակցության հնարավորությունները:

Քննարկվել են երկու կողմերի պետական մարմինների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG