Մատչելիության հղումներ

Պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ Գասպարիի կալանքը փոխելու պահանջով


Ոստիկանությունը ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղափոխում է դատարան, 15-ը փետրվարի, 2016թ.
Ոստիկանությունը ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղափոխում է դատարան, 15-ը փետրվարի, 2016թ.

Երկու տասնյակից ավելի պատգամավորներ, այդ թվում՝ Թևան Պողոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ստորագրահավաք են նախաձեռնել՝ կոչ անելով փոխել ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները ստորագրահավաքին դեռ չեն միացել՝ պատճառաբանելով, որ դեպքը պետք է ուսումնասիրեն։

Էլինար Վարդանյանը, սակայն, «Ազատության»-ը փոխանցեց, որ մտադիր չեն սպասել և պատրաստվում են դիմումը ուղարկել Վերաքննիչ դատարան։

Վարդգես Գասպարին, հիշեցնենք, կալանավորվել է փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Երեկ դատարանի որոշմամբ Գասպարին տեղափոխվեց հոգեբուժարան՝ փորձաքննության։

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գասպարիի հարցով Էլինար Վարդանյանի հետ արդեն հանդիպել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին ու նշել, որ անընդունելի է քաղաքացիական ակտիվիստին հոգեբուժարան տանելը։ Պատգամավորն ընդգծեց, որ «սա սովետին բնորոշ երևույթ է»՝ պնդելով, որ Գասպարին քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Արզումանյանը նաև այս հարցով դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG