Հարյուրավոր ցուցարարներ արդեն երկրորդ գիշերն են լուսացնում Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի կենտրոնական հրապարակում՝ պահանջելով նոր ընտրություններ և փորձելով տապալել նոր նախագահի ընտրությունները:
Ընդդիմադիր պատգամավորները և ցուցարարները դեմ են Սերբիայի հետ համաձայնագրին, որով Կոսովոյի էթնիկ սերբերին ավելի շատ ինքնավարություն է տրվում: