Մատչելիության հղումներ

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վայք–Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG