Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանում հիմնական իրավունքների խախտման դեպքերին:
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն արձանագրել է խաղաղ հավաքներին ոստիկանական միջամտության, հակակառավարական բողոքի ցույցերին մասնակցած անձանց ձերբակալության, ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը: Հատուկ ուշադրության է արժանացել նաև կառավարության ընդդիմախոսների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատասխանատվության չենթարկելու հանգամանքը:
Զեկույցում ներկայացված են 2015-ի հունիսի 23-ի դեպքերը, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ բռնությունները, Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցերը, ոստիկանական ուժի գործադրման մանրամասները, ցույցի մասնակիցներին ձերբակալելը, մինչ օրս շարունակվող քննությունը:
Զեկույցում անդրադարձ կա նաև ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործին, ապրիլի սկզբին Նախախորհրդարանի ներկայացուցիչների ձերբակալությանը, նրանց ազատ արձակելուց հետո քրեական հետապնդումը չդադարեցնելու հանգամանքին:
Մանրամասները տե՛ս այստեղ