Ընդդիմության հարյուրավոր աջակիցներ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի կենտրոնում վրաններ են տեղադրել:
Ընդդիմադիրների առաջնորդը երեկ հայտարարել է, որ ցուցարարները մնալու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակում այնքան ժամանակ, մինչև կառավարությունը հրաժարական տա:
Ցուցարարները դեմ են առաջարկվող համաձայնագրին Սերբիայի հետ, որով Կոսովոյի էթնիկ սերբերին ավելի շատ ինքնավարություն է տրվում: