Մատչելիության հղումներ

Ընտրական հանձնաժողովի քարտուղարը մեղադրվում է այլ անձանց փոխարեն քվեարկելու համար


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այլ անձանց փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի քարտուղարին։

«Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի և Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։ Նախնական քննության համաձայն՝ նշված ընտրողների անունների դիմաց այլ անձանց անձնագրային տվյալներ է ներառել, ստորագրել և քվեարկել թիվ 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Հ. Հովհաննիսյանը»,- փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG