Ազգային ժողովը ձայների 96 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ Արման Թաթոյանին ընտրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ նորընտիր օմբուդսմենը հավաստիացրեց, որ պատրաստվում է անդրադառնալ քաղաքական հնչեղություն ստացած գործերին, այդ թվում՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ազատազրկմանը: Այդուհանդերձ, Թաթոյանը կոնկրետ ժամկետներ չնշեց:
Մանրամասները՝ տե՛ս այստեղ