Մատչելիության հղումներ

Քրգործ՝ մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական կեղծիքի փաստով


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հսկիչ անցակետը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հսկիչ անցակետը, արխիվ

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վաչության պետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականի ապրիլի 17-ին Բագրատաշենի մաքսային կետով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան ներմուծվել է Հայաստան, որից հետո օգոստոսի 28-ին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հայտարարագրվել է 15 միլիոն 669 հազար 690 դրամ մաքսային արժեքով, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 15 օր ժամկետով: Այնուհետև, Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով․ ըստ փաստաթղթերի, իբր, 2013-ի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18:33, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով նույն ավտոմեքենայով մեկնել է Հայաստանից:

«Մինչդեռ 2014 թվականի նոյեմբերի 17-ին հիշյալ մեքենան հայտնվել է Երևան քաղաքում: ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն այն հայտնաբերել են «Ավտոդաս» ՍՊ ընկերության տարածքում` մասնատված վիճակում: Նյութերի հետագա ուսումնասիրությամբ՝ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո կատարված հարցմամբ պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի պետական սահմանը չի հատել, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից 2013թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի սահմանային անցակետերից որևէ մեկով սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաև ավտոմեքենան կրկին ՀՀ չի ներմուծվել», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ և 314 հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG