Մատչելիության հղումներ

Իրաքում գողացված ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են


Ռադիոակտիվ աղտոտման մակարդակի ստուգումներ Իրաքում, արխիվ

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ անցած տարվա նոյեմբերին գողացված ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են երկրի հարավային Զուբար քաղաքի մոտ, դրանք վնասված չեն, և արտահոսքի վտանգ չկա։

Իրաքի իշխանությունները մտավախություն ունեին, որ այդ խիստ վտանգավոր նյութերը կարող էին հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում և կիրառվել որպես զենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG