Բքի պատճառով այսօր ժամը 9:30-ի դրությամբ փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են:
Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: