Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ում մնալու հարցով հանրաքվե կանցկացնի հունիսին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայում այս տարվա հունիսի 23-ին տեղի կունենա Եվրամիությունում մնալու հարցով հանրաքվե։

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեկ Բրյուսելում ասել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է պատմական նշանակություն ունեցող որոշում կայացնեն։

Երեկ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունում կունենա «հատուկ կարգավիճակ» և երբևէ շրջանառության մեջ չի դնի Եվրամիության տարադրամ եվրոն։

Քեմերոնը հայտարարել է, որ ինքը և իր կառավարության անդամները կողմ են այդ պայմաններով Եվրոպական միությունում մնալու տարբերակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG