Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն աշխատանք է առաջարկել «Լոկոմոտիվ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի մարզիկ Դմիտրի Տարասովին, ով փետրվարի 16-ին թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ խաղից հետո ցուցադրաբար ներկայացրել է Պուտինին գովազդող շապիկը։
ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, ֆուտբոլիստը չունի քաղաքական ակցիաների իրավունք։ Տարասովը հավանաբար կորակազրկվի երկար ժամանակով և բացի այդ կվճարի խոշոր տուգանք։
«Գրոզնիի «Թերեք»-ը պատրաստ է գնել Տարասովին»,- ասել է Կադիրովը, ով այդ չեչենական ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահն է։
Եվրոպայի լիգայի մրցաշարում «Լոկոմոտիվ»-«Ֆեներբահչե» հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ թուրք ֆուտբոլիստների։