Մատչելիության հղումներ

Կրակոցներ ԱՄՆ Միչիգան նահանգում, կան զոհեր


Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի Կալամազու համայնքում և դրա մերձակայքում 6 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել։

«Ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք վատթարագույն մի իրավիճակի հետ՝ ինչ-որ մեկը մեքենայով շրջում է ու կրակում», - ասել է համայնքի շերիֆի օգնական Փոլ Մաթիասը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի քանի հոգի զոհվել է ռեստորանում և ավտոմեքենաների վաճառասրահում։

Ականատեսների վկայությամբ, կրակոցներ արձակողը տղամարդ է, ով ամենագնաց է վարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG