Մատչելիության հղումներ

Լիբիայում ռմբահարումների հետևանքով նաև ԻՊ-ի առևանգած պատանդներն են զոհվել


Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ուսումնական ռազմակենտրոնի վրա ամերիկյան օդուժի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել են ոչ միայն իսլամիստներ, այլև նրանց կողմից անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Սաբրաթա ավանում առևանգված՝ Սերբիայի դեսպանատան երկու աշխատակիցներ` կապի հարցերով քարտուղարուհի Սլադյանա Ստանկովիչը և դեսպանատան վարորդ Յովիցա Ստեպիչը։

Ամերիկացիները նշում են, որ ռմբահարման արդյունքում սպանվել են «Իսլամական պետության» տասնյակ զինյալներ, այդ թվում՝ ահաբեկչական կառույցի բարձրաստիճան ղեկավարներից Նուրեդդին Շոուշանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG