Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում ընդունվել է համաձայնություն, որը թույլ է տալիս պահպանել Մեծ Բրիտանիայի անդամությունը Եվրոպական միությունում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր ասել է, որ Եվրամիության կազմում մնալու հարցով հանրաքվեն տեղի կունենա այս տարվա հունիսի 23-ին։ Վարչապետը և կառավարությունը հայտնել են, թե կողմ են, որ երկիրը շարունակի մնալ բարեփոխված Եվրոպական միության անդամ։
Քեմերոնի փոխանցմամբ, «Բրիտանիան ավելի հզոր և ապահով կլինի բարեփոխված Եվրամիությունում»: Երեկ ձեռք բերված փոխզիջման համաձայն, Մեծ Բրիտանիան երբևէ չի միանա եվրոյի գոտուն և Եվրոպական միությունում կունենա «հատուկ կարգավիճակ»։