ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում ողջունել է այդ երկրում հակակոռուպցիոն օրինագծի ընդունումը։
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենը կոչ է արել Պորոշենկոյին շարունակել առաջ շարժվել, ապահովել նաև օրենքի հաջող իրագործումը երկրում կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի առաջընթացի համար, նշելով, որ այդ գործընթացն ունի Միացյալ Նահանգների և Եվրամիության աջակցությունը։