Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, այսօր ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստը կառավարությունը հրավիրում է օրենսդրական փոփոխությունը քննարկելու նպատակով, որով ներկայիս Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխարեն կգործեն երկու՝ Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները: