Ռուզան Ալավերդյանը ազատվել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան որոշումը ստորագրել է փետրվարի 16-ին, այն տեղադրված է e-gov.am կայքէջում:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը իր հաղորդագրությունում հնարավոր է համարում, որ «վարչապետի այս քայլը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությամբ, որի շրջանակում կառավարությունում որոշ պորտֆելներ տրամադրվելու են ՀՅ Դաշնակցությանը»: