Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Դոնբասի բնակիչների 550-ից ավելի բողոքներ։
«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Պյոտր Լիտվիշկոյին, հայտնում է, որ բողոքները վերաբերում են Դոնբասում մարտական գործողությունների ժամանակ բնակիչների իրավունքների ոտնահարումներին։
ՄԱԿ-ի վերջին տվյալներով, Ուկրաինայի հարավարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով ավելի քան ինը հազար մարդ է զոհվել։