Իրաքի բանակը հաղորդում է, որ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 հոգի՝ երկու օդաչու, յոթ սպա։
Զինվորականների փոխանցմամբ՝ Ми-17 ուղղաթիռը վայր է ընկել «տեխնիկական խնդիրների» պատճառով։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանական ջոկատներ՝ դիակների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։