Մատչելիության հղումներ

Դամասկոսը կողմ է միջսիրիական բանակցությունների վերսկսմանը


Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմ, արխիվ

Սիրիայի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարել են, թե կողմ են Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսմանը, սակայն պնդում են, որ դրա համար որևէ նախապայման չպետք է լինի, փոխանցում է EFE գործակալությունը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը տեղեկացրել է, որ բանակցություններ է անցկացրել Դամասկոսում գտնվող ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ և հայտարարել, որ «Սիրիայի իշխանությունները պատրաստ են շարունակելու միջսիրիական երկխոսությունը, եթե դրանք լինեն առանց նախապայմանների»։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին հաղորդել էր՝ դե Միստուրան շարունակում է պնդել, որ միջսիրիական բանակցությունները վերսկսվեն փետրվարի 25-ին կամ նույնիսկ ավելի վաղ։ Ֆավզիի համոզմամբ՝ Սիրիայում իրավիճակի վատթարացումը ցույց է տալիս, որ «այլևս չի կարելի սպասել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG